Экспортный каталог Армении
Публикация с сайта www.eia.am:
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն՝ «Հայաստանի Արտահանման Կատալոգ 2015-2016»-ի գործընկեր։ //05.02.2016
Սույն թվականի փետրվարի 5-ին «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Արտահանման ներուժ, զարգացման ուղիներ» խորագրով շնորհանդեսը, որի ժամանակ ներկայացվեցին «Հայաստանի Արտահանման Կատալոգ 2015-2016» ծրագրի արդյունքները:
«Հայաստանի Արտահանման Կատալոգ 2015-2016» նախագծի նպատակն է Հայաստանում գործող ընկերություններին հնարավորություն ընձեռել իրենց ապրանքներն ու ծառայությունները ներկայացնել արտաքին շուկաներում, ինչպես նաև հասանելի դարձնել դրանք օտարերկրյա գնորդ-ընկերությունների համար: Կատալոգը թողարկվել է 2000 տպագիր և 2000 էլեկտրոնային տարբերակներով, որոնք տարածվում են աշխարհի ավելի քան 90 երկրներում:
Շնորհանդեսի ընթացքում գործարարներին ներկայացվեցին նաև «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ կողմից մատուցվող ծառայությունները, արտահանման ֆինանսավորում ստանալու համար ապահովագրության ընձեռած հնարավորությունները։
Фото с презентации Экспортного каталога Армении 2015–2016:
Экспортный каталог Армении «в жизни»: